Հայկն իր կյանքի 9 տարիների ընթացքում անցել է դժվար ճանապարհ, հաղթահարել 18 վիրահատություն կոնքազդրի և օրթոպեդիկ այլ խնդիրների հետ կապված: Հայկը սովորում է հանրակրթական դպրոցի 3-րդ դասարանում և լա՛վ է սովորում, անգամ կարողանում է գրել՝ օգտագործելով աջ ձեռքը: Բազմաթիվ դժվարություններից հետո Հայկը մոտ է հաղթանակին՝ ինչպես երբևէ չի եղել: Երկու ամսից նախատեսված է նրա վերջին վիրահատությունըԳերմանիայում: Լինելով միայնակ մայր՝ տիկին Պայծառը՝ Հայկի մայրը, չի կարող մկիայնակ վճարել վիրահատության ամբողջ գումարը: Միայն բարի Մարդկանց օգնութամբ է հնարավոր եղել կատարել նախորդ 18 վիրահատությունները: Այս անգամ էլ Պայծառը՝ լույսն աչքերում ապավինում է բարի մարկանց աջակցությանը ու խնդրում օգնել Հայկին մոտենալ երազանքին ևս մեկ քայլ: Իսկ Հայկի երազանքը մեկն է՝ քայլել ինչպես բոլորը: Վիրահատությունից հետո արդյունավետ պարապմունքների արդյունքում Հայկն ինքնուրույն կքայլի:
Վիրահատությունը համընկել է իր ծննդյան օրվա հետ: Վիրահատությունը լինելու է Գերմանիայում,օգոստոսի 4-ին: Այդ օրը լրանում է Հայկի 10 տարին:
Գերմանիայում վիրահատության համար անհրաժեշտ 16000 եվրո, որից 7000-ն արդեն հավաքվել է: Մնացած գումարի հավաքագրման համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը:
Հայկի մեծ երազանքի իրականացմանն օգնելու համար կարող եք զանգահարել Պայծառ Ներսիսյանին` +(374)93586621 հեռախոսահամարով։ Հայկի մոր՝ Պայծառ Ներսիսյանի անունով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար։ Աջակցել ցանկացողները կարող են փոխանցում կատարել հետևյալ հաշվեհամարին.
ՀՀ դրամով` 16046032978404
դոլարով` 16046032978405
եվրոյով՝ 16046032978406
ռուբլիով՝ 16046032978407
ArCa քարտի համարն է՝
6769 3071 0003 1522։