Նիդերլանդների փոքրիկ բնակչուհին Տաղանդների շոուում ապշեցրել է իր օպերային ձայնով: Այժմ նրա մասնակցությամբ տեսանյութը You Tube-ում արդեն միլիոնավոր դիտումներ է ունեցել:
Աղջիկը մեներգ է կատարում Պուչինիի օպերայից և պատմում, որ ավագ եղբոր, որը ջութակահար է, ազդեցությամբ է սկսել երգեցողությամբ զբաղվել: Մի օր աղջիկը օպերային մեներգ է լսել և հասկացել, որ ինքը պետք է երգի ճիշտ այդպես: