տուն Արցախ Արցախում արձանագրվել է գնաճ

Արցախում արձանագրվել է գնաճ

330
0

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. մայիսի 1-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման համեմատ, արձանագրվել է 8 ապրանքատեսակի միջին գնի փոփոխություն՝ 5 գնաճ, 3 գնանկում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ նշելով, որ մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է 1կգ վարունգի համար՝ 34 դրամ կամ 8.9%, խնձոր 1 կգ՝ 33 դրամ կամ 7.1%, կարտոֆիլ 1կգ՝ 17 դրամ կամ 6.8%, կիտրոն 1 հատ՝ 17 դրամ կամ 5.7% և ձու 1 հատ ՝ 1 դրամ կամ 1.7% ապրանքատեսակների համար:

Միջին գնանկում արձանագրվել է ադամաթուզ 1կգ` 33 դրամ կամ 4.7%,սոխ 1կգ՝ 17 դրամ կամ 4.1%,և լոլիկ 1կգ՝ 17 դրամ կամ 2% ապրանքատեսակների համար:

Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ադամաթուզ» և «Հավի ձու» ապրանքային շուկաներում։