Չնայայած երկրում ստեղծված դժվարին իրավիճակին, Զատկի տոնը հարյուրավոր անապահով ընտանիքներում պատշաճ կնշվի: «Իքս Գրուպ» ընկերության նախաձեռնությամբ մշտապես կազմակերպվող բարեգործական ծրագրերը չեն շրջանցել նաև Զատկի տոնը, որի շրջանակներում աջակցություն են ստացել բազմաթիվ անապահով ընտանիքներ: Տոնին ընդառաջ ընկերության կազմի մեջ մտնող «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն «Տասից Տաս ռեստորանային կոմպլեքս»-ի հետ համատեղ իրականացրել է հերթական բարեգործական ակցիան: Զատկի փաթեթներ են տրամադրվել (ձու, լավաշ, չամչով փլավ, կուլիչ) «Բարի Մամա» -ՀԿ -ին , Արագածոտնի մարզում միայնակ կենսաթոշակառուների և հաշմանդամների ընտանիքներին, «Իմ քայլը» հիմնադրամին, որը աջակցելու է Ապարանում 90 անապահով ընտանիքների: Ընկերությունը պարբերաբար աջակցում է նաև Դավթաշեն համայնքի Երկրապահների միությանը: «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մուշեղ Հակոբյանի խոսքով՝ բարեգործական ծրագրեր իրականացնելը երկար տարիների պատմություն ունի. «Մեր ընկերությունը առաջին անգամ չէ նման ծրագրերով ներկայանում: Անապահով ընտանիքները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են թե՛ տոնի, թե՛ այլ առիթներով: Այդ բարեգործությունները, իհարկե, չեն արվում պատահականության սկզբունքով: Մենք համայնքների ղեկավարությունից ստանում ենք անապահով ընտանիքների համապատասխան ցանկ, որից հետո ընտրում ենք, թե որ ժամանակահատվածում, որ ընտանիքներին է պետք աջակցություն ցուցաբերել: Առիթից օգտվելով շնորհավորում եմ բոլորին Սուրբ Զատկի տոնի առթիվ»:
տուն Հասարակություն «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ն-ն Զատկի տոնին ընդառաջ սննդի փաթեթներ է ուղարկել անապահով ընտանիքներին