Մեծ Բրիտանիայում 89-ամյա մի կին ինքնասպան է եղել շվեյցարական կլինիկայում՝ «թվային դարաշրջանին» չհարմարվելու պատճառով: Այս մասին հաղորդում է The Daily Mirror-ը:
Մահից առաջ նկարչության ուսուցչուհին հայտարարել է, որ ժամանակակից մարդիկ կախվածության մեջ են ընկել էլեկտրոնային սարքերից: «Ինչու են մարդիկ այդքան շատ ժամանակ անցկացնում համակարգիչների կամ հեռուստացույցների դիմաց: Ես երբեք չեմ ունեցել հեռուստացույց: Մարդիկ ավելի ու ավելի են հեռանում իրարից: Մենք ռոբոտների ենք վերածվում», — ասել է նա` հավելելով, որ հասարակությունը ստիպում ադապտացվել կամ մահանալ:
Բրիտանուհին ամուսնացած չի եղել և չի ունեցել երեխաներ: Մահացու հիվանդություններ նույնպես չի ունեցել: Էնն անունով տիկինը մահացել է դեղերի գերդոզավորումից: