Հայաստանի ազգային հավաքականի և ԱԵԼ-ի հարձակվող Գևորգ Ղազարյանն այսօր՝ ապրիլի 5-ին, նշում է ծննդյան 32-րդ տարեդարձը:
Գևորգ Ղազարյանը «Փյունիկի» սան է, նա իր կարիերայի ընթացքում արդեն 11 տիտղոս է նվաճել: Ղազարյանը երևանյան թիմի հետ 6 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 2 անգամ գավաթակիր, 1 անգամ էլ՝ սուպերգավաթակիր:
Հունական «Օլիմպիակոսի» կազմում հայ ֆուտբոլիստը դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր:
Հայաստանի ազգային հավաքականի կազմում Գևորգը 65 խաղի է մասնակցել ու դարձել 13 գոլի հեղինակ:
ArmSport-ի խմբագրակազմը շնորհավորում է մեր ընտրանու 10 համարին՝ ծննդյան օրվա առթիվ, մաղթում առողջություն ու ամենայն բարիք:
Աղբյուրը՝ ArmSport