տուն Հասարակություն Կրթություն Դոնոր կազմակերպությունների տրամադրած պլանշետները կհասնեն դպրոցականներին

Դոնոր կազմակերպությունների տրամադրած պլանշետները կհասնեն դպրոցականներին

234
0

?⌨️Հեռավար ուսուցումն իրականացնելու նպատակով հավաքագրված սարքավորումները երկուշաբթվանից կհասնեն հասցեատերերին։

‼️Երեք տասնյակ համակարգիչներ՝ ամբողջական լրակազմերով (այդ թվում՝ լիովին նոր ստեղնաշար, մկնիկ և վեբ-տեսախցիկ), երկուշաբթի օրվանից կբաշխվեն Կոտայքի մարզի մի քանի տասնյակ բազմազավակ ընտանիքների՝ այդ ընտանիքներում դպրոցահասակ փոքրիկների համար հեռավար դասընթացների լիարժեք հասանելիությունն ապահովելու նպատակով։

‼️Նախաձեռնությունն իրականություն է դարձել SMART նորարար կրթության հիմնադրամի և UCOM հեռահաղորդակցային ընկերության համագործակցության արդյունքում։

‼️Ինչպես նաև՝ երկուշաբթի օրը ավելի քան հինգ տասնյակ լիովին նոր պլանշետներ կտրամադրվեն մարզի շուրջ 15 գյուղական համայնքների դպրոցներին՝ իրենց հայեցողությամբ տրամադրելու դրանց առավել կարիք ունեցող աշակերտներին։ Պլանշետները տրամադրվել են ԿԳՄՍ նախարարության կողմից։