տուն Սպորտ Ես նման հարցազրույց չեմ տվել. Ռոնալդուն կեղծիք է անվանել The Sun-ում հրապարակված...

Ես նման հարցազրույց չեմ տվել. Ռոնալդուն կեղծիք է անվանել The Sun-ում հրապարակված ասուլիսը

119
0

Soccer - Barclays Premier League - Fulham v Manchester United - Craven Cottage

Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն The Sun պարբերականին մեղադրել է ստի մեջ:

Այսօր այդ պարբերականը հրապարակել է պորտուգալացու հետ կեղծ հարցազրույց, որը նա իրականում չի տվել: «Այսօր The Sun-ը հրապարակել է իմ հարցազրույցը, որը ես երբեք չեմ տվել: Այսինքն դրա բովանդակությունը իսկական հորինվածք է», — գրել է Ռոնալդուն իր էջում։

Նախօրեին տարածված «հարցազրույցում» Ռոնալդուն իբր ասել էր, որ չի կարևորում փողի դերը կյանքում, ցանկանում է խաղալ մինչև 40 տարեկան, իսկ ֆուտբոլի պատմության մեջ ցանկանում է մնալ որպես լավագույն խաղացող: