Վերջին ամիսներին համաճարակի վերածված կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Իտալական Automobili Lamborghini ընկերությունը Բոլոնիայի մոտ գտնվող իր գործարանի որոշ հատվածներում, որոնք հանդերձվել են համապատասխան սարքավորումներով, գործարկում է տեղի հիվանդանոցների համար վիրաբուժական դիմակների արտադրություն։
Ինչպես հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ընկերությունը ծրագրում է օրական արտադրել մինչև 1000 դիմակ։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում իրենք անհրաժեշտ են համարում ընդհանուր գործում կոնկրետ ներդրում կատարելը։
Նշվում է, որ օրական կարտադրվի նաև դեմքի պաշտպանիչ 200 թաղանթ։ Արտադրական գործընթացում կներդրվեն նաև եռաչափ տպիչներ։
