Ինչպես արդեն տեղեկացրել էինք այսօր Ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնից տեղեկացնում են, որ բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք:
Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից: