Երեկ Մեխիկոյում մահացել է աշխարհահռչակ գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսը։
Մեծանուն գրողը 87 տարեկան էր։ Մարկեսի մահվան լուրն իմանալուց հետո Կոլումբիայում հայտարարվել է եռօրյա սուգ։ Ցավակցական նամակներ են հղել ԱՄՆ, Մեքսիկայի, Իսպանիայի, Վենեսուելայի ղեկավարները։ Մարկեսի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 21-ին։
1927 թվականին ծնված Մարկեսը հայտնի է դարձել իր մի շարք ստեղծագործություններով, որոնցից ամենակարևորը՝ «Մենության հարյուր տարի» գիրքը թարգմանվել է աշխարհի տասնյակ լեզուներով։ 1982 թվականին Մարկեսն արժանացել է Նոբելյան Մրցանակի։ Անվանի գրողը բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր է։