տուն Հասարակություն Իրավական Կուտոյանը տիրապետել է ահռելի տեղեկատվության

Կուտոյանը տիրապետել է ահռելի տեղեկատվության

591
0

Արդեն տեղեկացրել ենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Գեորգի Կուտոյանի մահվան վայրում այս պահին քննչական գործողություն է ընթանում:

Անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրենի սպանությանը՝ փաստաբան Նորայր Նորիկյանը նշել է, որ Կուտոյանը ահռելի ինֆորմացիայի էր տիրապետում:

«Ես վստահ եմ, որ Կուտոյանը տիրապետել է ահռելի տեղեկատվության, և որևէ սցենար հիմա չեմ բացառում։ Սա այնպիսի իրավիճակ է, որ պետք չէ շատ շրջանակներ փնտրել, Կուտոյանի աշխատանքի առանձնահատկությունը այն էր, որ նրա կողմից տիրապետվող տեղեկությունների շրջանակը կարող էին իմանալ սահմանափակ թվով մարդիկ։ Ինձ համար տարակուսելի է, թե այս քայլով ի՞նչ հետքեր են վերացվում, ո՞ւմ կողմից են վերացվում և ի՞նչ նպատակով: Ի վերջո պետք է հասկանալ՝ ո՞ւմ է սա ձեռնտու»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է Նորայր Նորիկյանը։