Գերմանիայի ՍԴ կուսակցությունն ու Ձախերի կուսակցությունն առաջարկում են, որ նվազագույն աշխատավարձը կազմի 8,5 եվրո ժամում: Անգելա Մերկելը դեմ չէ նման առաջարկությանը, սակայն փորձագետները քաղաքական գործիչներին խորհուրդ են տալիս չշտապել:
Ի՞նչքան պետք է ստանա մարդն վարձատրություն մեկ ժամվա համար: Տարբեր երկրներում այն տարբեր է: Հունգարիայում, Սլովակիայում, Լիտվայում և Լատվիայում մեկ ժամվա նվազագույն վճարն կազմում է 2,5 եվրո: Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում` 9 եվրոյից ավելի, իսկ Լյուքսեմբուրգում` գրեթե 11 եվրո:
Նշենք, որ Գերմանիայում մինչ այժմ նման տարիֆիկացում գոյություն չունի, և աշխատողների աշխատավարձը որոշում է շուկան: