Այսօր՝ նոյեմբերի 15-ին, Եվրո-2020-ի ընտրական փուլի նախավերջին տուրի շրջանակում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հյուրընկալելու է Հունաստանի ընտրանուն:
Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայանալիք մրցավեճը կմեկնարկի ժամը 21:00-ին:
Պատասխանատու դիմակայությունում Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը կկրի ավագի թևկապը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Ազգային ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը:
Հայաստանի հաջորդ մրցակիցը Իտալիան է: Այս պահին մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
ԵՎՐՈ 2020
Առաջիկա հանդիպումների ժամանակացույցը՝
18.11.19 | Լիխտենշտեյն | — | Բոսնիա | 23:45 | |
18.11.19 | Իտալիա | — | Հայաստան | 23:45 | |
18.11.19 | Հունաստան | — | Ֆինլանդիա | 23:45 | |
15.11.19 | Բոսնիա | — | Իտալիա | 23:45 | |
15.11.19 | Ֆինլանդիա | — | Լիխտենշտեյն | 21:00 | |
15.11.19 | Հայաստան | — | Հունաստան | 21:00 |
Հիշեցնենք՝ մեր ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ընտրական փուլի վերջին խաղերը: Հավաքականում իր մրցելույթներն ավարտել է Հայաստանի գործող լավագույն ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին: Մեր ընտրանին հույների հետ խաղին մոտենում է լուրջ կորուստներով. մեր թիմի կազմում բացակայելու են մի շարք ֆուտբոլիստներ՝ Սարգիս Ադամյանը, Կառլեն Մկրտչյանը և այլք:
Հայաստանի հավաքականի հաղթանակի հավանականությունը բուքմեյքերները գնահատում են 3.10 գործակցով, հյուրերի հաղթանակի հավանականություն ունի 2.25 գործակիցը, ոչ-ոքին` 3.40: