տուն Հասարակություն Իրավական «Զինված խմբի» գործը հեռանկար չունի. փաստաբան

«Զինված խմբի» գործը հեռանկար չունի. փաստաբան

311
0

Araratnews.amտեղեկացրել էր զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանին գրավով ազատ արձակելու մասին:

Araratnews.am-ը կապ հաստատեց Արթուր Վարդանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի հետ՝ տեղեկանալու փաստաբանի հետագա  գործողությունների մասին:

Լեւոն Բաղդասարյանի կարծիքով՝ այս քրեական գործը հեռանկար չունի: «Շատ տարօրինակ է, որ մեղադրող կողմը մինչեւ հիմա ոչ մի գործողություն չի կատարում, որովհետեւ,  ինչպես գիտեք, այս քրեական գործը «կարվեց» իմ պաշտպանյալի եւ մնացածների վրա նախկին  իշխանության օրոք: Հեղափոխությունից հետո այն պետք է հեռանկար չունենար: Ինչեւիցե, դատարանը հետագայում դրան կանդրադառնա»,- մանրամասնեց փաստաբանը:

Եթե մեղադրող կողմը պնդի մեղադրանքը, Արթուր Վարդանյանի փաստաբանը իր պաշտպանյալին արդարացնելու պահանջ կներկայացնի: «Կարծում եմ, որ այն մեղսագրվում է իմ պաշտպանյալին, իրավաչափ չէ»,-  ասաց Վարդանյանի պաշտպանը:

Եթե դատարանն այսօր չբավարարեր Լեւոն Բաղդասարյանի՝ Արթուր Վարդանյանին գրավով ազատելու միջնորդությունը, ապա նա կդիմեր ՄԻԵԴ, քանի որ Արթուր Վարդանյանը ոչ թե կալանք էր կրում, այլ պատիժ:

Ինչո՞վ է զբաղվելու Արթուր Վարդանյանը, ի՞նչ ծրագրեր ունի: Լեւոն Բաղդասարյանի  խոսքով՝  իր պաշտպանյալն առողջական խնդիրներ ունի, ուստի նախ պետք է բուժվի:

Հիշեցնենք՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը և ևս 17 անձ։

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here