«Նախ ուզում եմ շնորհավորել «Դյուդելանժին» հաղթանակի առթիվ», — այսպես է սկսել հետխաղային մամուլի ասուլիսը Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ ԵԼ-ում պայքարը լքելուց հետո:
Հիշեցնենք, որ նախօրեին ԵԼ փլեյ-օֆֆ փուլում «Դյուդելանժի» հետ պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում զիջեց ու լքեց հետագա պայքարը:
«Եթե նայենք մեր հետագիծը՝ որտեղ էինք, և ուր ենք հասել, ինձ թվում է՝ մենք լավ գործ ենք արել: Ես հանդերձարանում շնորհակալություն եմ հայտնել տղաներին ու իմ աջակցությունն եմ ցույց տվել նրանց: Խաղի ընթացքը հաշվի առնելով՝ ոչ մի ձևով չենք կարող մեր ֆուտբոլիստներին բացասական բան ասել, որովհետև լավ խաղացին: Իսկ 11-մետրանոցները վիճակախաղի պես բան են: Երևի ավելի շատ «Դյուդելանժի» բախտը բերեց: