Սոֆի Լորենը համարվել է մոլորակի ամենագեղեցիկ եւ հմայիչ կանանցից եւ դերասանուհիներից մեկը։ Նոյեմբերի 13-ին 80-ամյա աստղը մասնակցել է Հոլիվուդում կայացած AFI փառատոնին։ Նա վաղուց չի նկարահանվում կինոյում, սակայն Կարմիր գորգին հայտնվելուն պես, նա առաջվա նման գրավել է հասարակության ուշադրությունը։
Դերասանուհին միայնակ չի եղել, նրան ուղեկցել են երկու որդիներն՝ իրենց կանանց հետ։