տուն Քաղաքական Միջազգային 8 ժամից ավել քնողներն ավելի հաճախ են գլխի կաթված ստանում

8 ժամից ավել քնողներն ավելի հաճախ են գլխի կաթված ստանում

103
0

Old-man-sleeping

Գիտնականները պարզել են, որ եթե մարդիկ օրվա մեջ միջինը 8 ժամից ավել են քնում, ապա նրանք վտանգում են իրենց առողջությունը և կարող են գլխի կաթված ստանալ։ Այս մասին պատմող հոդվածը տպագրվել է Neurology ամսագրում։

9.5 տարվա ընթացքում գիտնականները հետևել են 9692 հիվանդի, որոնց միջին տարիքը կազմել է 62 տարեկան։ Այս ընթացքում 346 մարդ գլխուղեղի կաթված է ստացել։ Գիտափորձի մասնակիցները պատասխանել քնի մասին հարցերի։ Արդյունքները ցույց են տվել, որ ամենաքիչը կաթված են ստանում այն մարդիկ, որոնք գիշերը 6-8 ժամ են քնում։ Բոլոր նրանք, ովքեր քնում են ավելի քան 8 ժամ, 46 տոկոսով ավելի հաճախ են կաթված ստանում։

Ռիսկային գոտում են նաև 6 ժամից պակաս քնող մարդիկ։