Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում անցկացվող Tata Steel Chess շախմատային մրցաշարի 8-րդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր հոլանդացի Անիշ Գիրիի հետ։
Նշենք, որ առաջին 7 տուրերից հետո հայազգի գրոսմայստերը 5.5 միավորով միանձնյա գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, իսկ նրա մրցակիցը 4.5 միավորով 2-3 տեղերը կիսում էր ռուս շախմատիստ Սերգեյ Կարյակինի հետ։
Արոնյանը, ով խաղի վերջնամասում մեկ զինվոր պակաս ուներ, կարողացավ հավասարեցնել խաղը, և կողմերը 48-րդ քայլում համաձայնեցին ոչ-ոքիի։
Այսպիսով, 8 տուրից հետո Լևոն Արոնյանն իր ակտիվում ունի 6 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։