տուն Քաղաքական Միջազգային 8 տարի` ոստիկանի ականջը պոկելու համար

8 տարի` ոստիկանի ականջը պոկելու համար

90
0

1363861077_uho-otkushennoe

Հարբած վիճակում զառանցող բրիտանացին վայրագությունների է դիմել, երբ նրան հանգստացնելու համար նրա տուն են եկել զինված ոստիկանները: Դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայի Հարթֆորդշիչ դքսության Բրուքբորն քաղաքում:

43-ամյա Ռեքս Գարդներն ամենևին էլ չի վախեցել այն հանգամանքից, որ նրան հանգստացնելու համար ժամանել են երկու զինված ոստիկան: Նախ Ռեքսը խոհանոցի սեղանի վրա է գցել ոստիկաններից մեկին, ապա վազը նետել է մյուսի վրա: Հետագայում նա կրկին հարձակվել է ոստիկաններից մեկի վրա և կծել նրա ականջը:

Դատարանը որոշել է ազատազրկել Գարդներին ութը տարով՝ ծանրագույն այս վնասվածքի համար: Ոստիկանը վիրահատվել է, բժիշկները հայտնել են, որ վերքերի հետքերը կմնան միշտ: