Նյու Յորքի 8-ամյա բնակիչ Թայլեր Դուհանն իր կյանքի գնով հրդեհի ժամանակ փրկել է իր ամբողջ ընտանիքին։ Առավոտյան շուտ, նկատելով, որ հրդեհ է սկսվել իր տան մոտակայքի թրեյլերում, նա անմիջապես զանգել է հրշեջ ծառայություն, ինչպես նաև արթնացրել է թրեյլերում քնած իր վեց հարազատներին, որոնց թվում եղել է են երեխա։
Ցավոք, Թայլերը մահացել է, քանի որ փորձել է փրկել նաև իր պապիկի կյանքը, ով քնած է եղել տանը, սակայն չի կարողացել միայնակ տեղաշարժվել։ Թայլերն ու նրա պապիկը մահացել են թունավոր գազերից, որոնք արտանետվել են հրդեհի պատճառով։ «Զոհել սեփական կյանքը՝ վեց հոգու փրկելու համար․․․ քաջություն և ինքնազոհություն է։ Նա իսկական հերոս է», — նշել են դպրոցում, որտեղ սովորել է Թայլերը։ Այս մասին հաղորդում է CNN-ը։