տուն Քաղաքական Միջազգային 79-ամյա Սոֆի Լորենի հուշերը կթողարկվեն այս տարվա վերջին

79-ամյա Սոֆի Լորենի հուշերը կթողարկվեն այս տարվա վերջին

143
0

83a0c273f10d3418580f6a70670018bd

Իտալացի դերասանուհի Սոֆի Լորենը պատրաստվում է հրատարակել իր հուշերը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

«Երեկ, այսօր վաղը․ Իմ հեքիաթային կյանքը»  գիրքը լույս կտեսնի դեկտեմբերի 2-ին Atria Books հրատարակչությունում։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ 79-ամյա Լորենը կգրի այն վերելքի մասին, որը նա ապրել է Երկրորդ աշխարհամարտի տարիներից՝ իր աղքատ ապրելակերպից մինչև մերօրյա փառքը։

Սոֆի Լորենը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում և մինչև հիմա համարվում է միլիոնավոր մարդկանց սիրելի դերասանուհին։ Նա աչքի է ընկել իր դերերով «Իտալական ամուսնություն», «Չոչարա» և այլ հայտնի ֆիլմերով։ 1961 թվականին «Չոչարա» ֆիլմի համար Լորենն արժանացել է «Օսկարի»։