Երկուշաբթի։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կրքերը բորբոքվում են։ Առաջնային գծում հազարավոր ոստիկաններ հակագազով են։ Հավանաբար գազ է կիրառվելու։ Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս-Ուկրաինան, դեպի Եվրոպական հրապարակ են շարժվում հազարավոր ուժայիններ։ Հրապարակը հարող Տրյոխսվյատիտելսկի փողոցում ընթանում են բախումներ ոստիկանների եւ ժողովրդի միջեւ, հնչում են պայթուցիկների ձայներ, օդում զգացվում է արցունքաբեր գազի հոտը։ Մարդիկ չեն թողնում, որպեսզի «Բերկուտի» աշխատակիցները եւ ներքին գործերի զորքերը մուտք գործեն հրապարակ։ Մի քանի դիմակավորված ակտիվիստներ զինված են մետաղյա ձողերով։ Հրապարակում հիմնականում ուսանողներ են…