տուն Լուրեր 78 եզդի կին է ազատվել գերությունից

78 եզդի կին է ազատվել գերությունից

202
0

ezdi_genocide

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գերությունից ազատվել է 78 եզդի կին: Այս մասին հայտնում է BasNews լրատվականը:
«Թել Աֆարի շրջանում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ամերիկյան ավիացիայի հարվածների ժամանակ, երբ ահաբեկիչները խուճապի են մատնվել՝ եզդի կանայք փախուստի են դիմել: Երկու օր մարդիկ քայլել են առանց ջրի և սննդի, դուրս են եկել Մազար Շարիֆ շրջան, որտեղ գտնվում են մեր դիրքերը»,-ասել է եզդի կանանց պատսպարած եզդիական ջոկատի մարտիկներից մեկը: