Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ով այս տարի կդառնա 78 տարեկան, երկար ժամանակ հանդիպում է 28-ամյա Ֆրանչեսկա Պասկալեի հետ։ Վերջինս շուտով կդառնա Բերլուսկոնիի 3-րդ կինը։
Ինչպես հայտնում է TMNews գործակալությունը, Բերլուսկոնիի և Պասկալեի հարսանիքը կարող է կայանալ հունիսին Իտալիայի Կամպանիա մարզի Իսկյա կղզում։
Հիշեցնենք, որ փետրվարին Բերլուսկոնին վերջնականապես բաժանվեց իր 2-րդ կնոջից՝ Վերոնիկա Լարիոյից։