Շատերն են այսօր օգտվում սանրվածքը պահպանելու տարբեր ժամանակակից մեթոդներից: Սակայն Եթովպիայում բնակվող Աֆար ցեղախմբի ներկայացուցիչներն ունեն իրենց ավանդական, պապական մեթոդը: Թե´ տղամարդիկ և թե՛ կանայք սանրվածքը երկար ժամանակ անփոփոխ թողնելու համար օգտագործում են սովորական տաքացրած կարագ:
Նրանք ասում են, որ սա թույլ է տալիս ոչ միայն անխախտ պահել սանրվածքը, այլ նաև պաշտպանել գլուխը կիզիչ արևից:
Լուսանկարները` The Daily Mail-ի: