Լրագրող Կարլո Լաուդիսը իր twitter-ում գրել է, որ «ՌԲ Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը դեռ կարող է գլխավորել «Միլանը»:
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրողը, ակումբը պատրաստ է 75 միլիոն եվրո տրանադրել նոր ֆուտբոլիստներ գնելու համար: Նշված գումարը չի ենթադրում ֆուտբոլիստների վաճառքից ստացված հավանական եկամուտները:
«Միլանը» այժմ Ռանգնիկ հետ քննարկում է բյուջեի մանրամասները: Խաղացողներին ընտրելու հարցում մասնագետին կտրվի ամբողջական իրավասություն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների թվում է նաև Լուչիանո Սպալետին: