տուն Քաղաքական Միջազգային 720 հազար շիշ գարեջուր նախագահի երդմնակալության առիթով

720 հազար շիշ գարեջուր նախագահի երդմնակալության առիթով

97
0

piva germԹայվանում երկու ժամվա ընթացքում գնել են մայիսի 9-ին վաճառքի հանված գարեջրի շշերի խմբաքանակը, որոնք նախատեսված էին նախագահի` Ցայ Ինվենի երդմնակալության համար, հայտնում է  Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:

Պիտակներին պատկերված է Ցայը եւ ապագա փոխնախագահ Չեն Չենցզենը, որոնց դեմքերը կազմված են գունավոր քառակուսիներից, որոնք հիշեցնում են   1980-ին տարածված ութբիթանի տեսախաղերը:

«Ես կարծում եմ, որ փաթեթավորումը շատ ստեղծագործական եւ ոճային է», — դիզայնի մասին ասել է գնորդներից մեկը:

Ընդամենը 720  հազար շիշ է վաճառվել: Հաղորդվում է, որ նախատեսված է մայիսի  16-ին երկրորդ խմբաքանակը թողարկել:

Գարեջրի շշերի հետ վաճառքի են հանվել հուշադրոշմանիշների հավաքածուներ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ցայի երդմնակալության օրը` մայիսի  20-ին: