Երևանում 72 ժամով կասեցվել են «Կառավելլ» ռեստորանային համալիրի աշխատանքը՝ բազմամարդ միջոցառում կազմակերպելու համար: «Էսկոբար» սրճարանի աշխատանքը ևս կասեցվել է. այստեղ հաճախորդներին նարգիլե է մատուցվել: Այս մասին հայտնում են ՀՀ սննդի անվտանգության տեսչական մարմնից:
Եվս 5 սննդի շղթայի կազմակերպություններ կասեցվել են 24 ժամով. նրանք հիմնականում չեն ջերմաչափել հաճախորդներին և թերի են լրացրել գրանցամատյանները: