Չինաստանի դատարանը 71-ամյա լրագրողուհի Հաո Յուին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ Կոմունիստական կուսակցության ներքին օգտագործման փաստաթուղթը հրապարակայնացնելու համար։ Այս մասին գրում է The South Morning Post-ը։
Դատարանի փաստաթղթում ասվում է, որ կինը անօրինական կերպով արտասահմանցիներին մատակարարել է պետական գաղտնիքներ և մեղավոր է արտասահման պետական գաղտնիքի արտահոսքի համար։ Լրագրողուհին համաձայն չի եղել այդ որոշման հետ և պատրաստվում է բողոքարկել այն։ Յուն նշում է, որ հրաժարվում է իրեն մեղավոր ճանաչել, թեպետ մեկ տարի առաջ դա արել էր Չինաստանի պետական հեռուստատեսությամբ։ Հիմա 71-ամյա կինը պնդում է, որ իրեն ստիպել են անել այդ խոստովանական հայտարարութոյւնը։