Գիտնականները Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների մերձակայքում հայտնաբերել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակվա ճապոնական սուզանավ։ Այն ենթարկվել էր ամերիկյան զորքերի հարձակմանը 70 տարի առաջ։ Այս մասին հաղորդում է NHK-ը։
Ժամանակին այս սուզանավն ամենախոշորներից էր աշխարհում, քանի դեռ չէին կառուցվել ատոմային սուզանավերը։ Ամերիկացիները գրավել էին սուզանավը, իսկ 1946-ին խորտակել այն, որպեսզի տեխնոլոգիաները բաժին չհասնեին ԽՍՀՄ մասնագետներին։