Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը դարձել է առաջին թենիսիստը, ում Ավստրալիայի բաց առաջնությունում հաջողվել է տանել 70 հաղթանակ։
Այսօր անվանի թենիսիստը առաջնության 2-րդ շրջանում պայքարից դուրս է թողել սլովենացի Բլաժա Կավչիչին։ Շվեյցարացու նշանակալի հաջողության մասին հայտնել է շվեյցարացի լրագրող և Ֆեդերերի կենսագրության հեղինակ Ռենե Շտաուֆերը։
Ֆեդերերը 15-րդ անգամ է մասնակցում Australian Open-ին։ Այստեղ շվեյցարացին 4 անգամ դարձել է մրցաշարի հաղթող, մեկ անդամ խաղացել է եզրափակիչում, 5 անգամ՝ կիսաեզրափակիչում։