տուն Աշխարհ 70-ամյա Ռիչարդ Գիրը կրկին հայր է դարձել. Daily.com

70-ամյա Ռիչարդ Գիրը կրկին հայր է դարձել. Daily.com

249
0

Հոլիվուդյան դերասան Ռիչարդ Գիրը երրորդ անգամ է հայր դարձել.

Այս մասին գրում է Dailybusinessherald.com -ը՝ նշելով, որ սիրված դերասանի կինը՝      37-ամյա ակտիվիստուհի Ալեխանդրա Սիլվան, 70-ամյա աստղի համար լույս աշխարհ է բերել իրենց երկրորդ համատեղ երեխային:

Ինչպես նշում է կայքը, տեղեկությունը հայտնել է իսպանական Hola! ամսագիրը՝ մանրամասնելով, որ զույգը որդի է ունեցել: Չնայած հաղորդվող տեղեկությանը հայտնի ամուսինները դեռևս չեն մեկնաբնում նորությունը:

Հայտնի է, որ հոլիվուդյան դերասանի և Սիլվայի առաջնեկը՝ Ալեքսանդրը, ծնվել է 2018թ. փետրվարին: Նշվում է, որ զույգը երեխաներ ունի նախորդ ամուսնություններից: Գիրի ավագ որդին՝ Հոմերը, ծնվել է  Քերի Լոուելի հետ ամուսնությունից: