7 երկիր (Ֆրանսիա, Գերմանիա, Քաթար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ) անհանգստացած են Սիրիայի տարածքում Ռուսաստանի գործողություններից և կոչ են արել դադարեցնել օդային հարվածները սիրիացի ընդդիմադիրների դիրքերին: Դրա մասին, Թուրքիայի ԱԳՆ հայտարարությանը հղում անելով, հայտնում է Bloomberg-ը:
«Մեծ անհանգստություն ենք հայտնում Սիրիայում ռուսական ներկայության վերաբերյալ: Սա մասնավորապես վերաբերում է ռուսական ռազմաօդային ուժերի գրոհներին Համայում, Հոմսում և Իդլիբում, որոնք ուղղված չեն եղել «Իսլամական պետության» դեմ և որոնց հետևանքով բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել»,- ասվում է հայտարարության մեջ:
Կոալիցիայի անդամները կարծում են, որ նման գործողությունները կարող են հակամարտությունն էլ ավելի սրել և Սիրիայում ահաբեկչության աճի պատճառ դառնալ: