տուն Քաղաքական Միջազգային 7-րդ տարին անընդմեջ անկում է ապրում Գերմանիայի գարեջրի արտադրության ոլորտը

7-րդ տարին անընդմեջ անկում է ապրում Գերմանիայի գարեջրի արտադրության ոլորտը

150
0

Beerfest in Munchen, Germany-Beer festival tourism destinations

Գերմանացիները սկսել են ավելի ու ավելի քիչ գարեջուր խմել: Գարեջրի երկրի համբավ ունեցող Գերմանիայում այս ըմպելիքի ծավալները նվազում են 7-րդ տարին անընդմեջ, իսկ գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերությունները կորուստներ են կրում:

2013 թվականին Գերմանիայում արտադրվել է 94,6 մլն հեկտալիտր գարեջուր (ամեն հեկտալիտրը 100 լիտր է): Դա ամենացածր ցուցանիշն է 1990 թվականից հետո, երբ միավորվել էին երկու Գերմանիաները: Նախորդ տարի գերմանացիները խմել են 79,7 հեկտալիտր, ինչը 1,7 տոկոսով պակաս է, քան 2012 թվականին: Կրճատվում է նաև գարեջրի արտահանումն այդ երկրից:

Գարեջրի արտադրության ծավալների անկումը գերմանացի գործարարները բացատրում են ոչ այնքան շոգ ամառով, ինչպես նաև հասարակության ծերացմամբ: Բացի այդ, հումքի թանկացման պատճառով թանկացել է նաև գարեջուրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here