տուն Տնտեսական 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու

7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու

221
0

Գրեթե ակնհայտ է, որ 7 տոկոսին մոտիկ տնտեսական աճ ենք ունենալու։ Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ 2019-ի առաջին 10 ամսվա տվյալներով՝ 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունենք, բայց ֆինանսների նախարարությունը տնտեսական աճի հնարավոր ցուցանիշը գնահատում է 6,3 տոկոս, իսկ ԿԲ-ն՝ 6,7 տոկոս։

Փաշինյանը նկատեց, որ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամը, Ասիական զարգացման բանկը, բոլորն, առանց բացառության, վերագնահատել են ՀՀ-ում տնտեսական աճի վերաբերյալ իրենց գնահատականները՝ բարձրացման միտումով. «Հիմա ավելի բարձր տնտեսական աճ են կանխատեսում ՀՀ համար, քան նախկինում»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here