տուն Քաղաքական Միջազգային 68-ամյա ամերիկացին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ հիվանդ կնոջը գնդակահարելու համար

68-ամյա ամերիկացին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ հիվանդ կնոջը գնդակահարելու համար

93
0

John Wise

Ամերիկյան Օհայո նահանգի Աքրոն քաղաքի 68-ամյա բնակիչ Ջոն Ուայզը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման իր ծանր հիվանդ կնոջը հենց հիվանդասենյակում սպանելու համար։

65-ամյա Բարբարան տառապել է գլխուղեղի անոթների հիվանդությամբ՝ կորցնելով խոսելու կարողությունը՝ երկար ժամանակ գտնվելով վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանության տվյալներով, Ուայզը 2012 թվականի օգոստոսի 4-ին զենքով մտել է հիվանդասենյակ, համբուրել կնոջը, այնուհետև կրակել նրա վրա։ Ուայզն ասել է, որ այդ որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ տեսել է կնոջ արցունքները, ում հետ ապրել է 45 տարի։ 6 տարվա ազատազրկման դատապարտված տղամարդը նաև պատմել է, որ դրանից հետո ցանկացել է ինքնասպան լինել, սակայն ինքնաձիգը խափանվել է։

Երդվյալ ատենակալները կարող էին նրան դատապարտել մինչև 23 տարվա ազատազրկման, սակայն ոչ դատավորը, և ոչ էլ դատախազը, չեն ցանկացել նման պատիժ սահմանել։ Փաստաբանները պատրաստվում են դիմել նահանգապետին՝ ներում շնորհելու խնդրանքով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here