տուն Հասարակություն Իրավական 67-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ հայտնվել Սևանա լճում

67-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին և ամբողջությամբ հայտնվել Սևանա լճում

285
0

Արտակագ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։  Այսօր՝ հուլիսի 13-ին, ժամը 11։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 67-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Mercedes ML մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 5 մետր առաջ ընթանալով՝ հայտնվել Սևանա Լճում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, օպերատիվորեն ժամանած Սևանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Սևան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Արա Շահնազարյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարները՝ հրամանատար Արմեն Ճզմաչյանի գլխավորությամբ։

Ջրասուզակները սուզվել են լիճը, որպեսզի կարողանան հատուկ ճոպաններն անցկացնեն մեքենայի միջով, որպեսզի վերամբարձ կռունկի օգնությամբ այն դուրս բերեն լճից։ Ջրասուզակների շնորհիվ այդ ամենը բավականին կարճ տևեց, և մեքենան վերամբարձ կռունկով դուրս բերվեց և տեղավորվեց քարշակի վրա։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները` սկզբնաղբյուր կայքում