Ռուս գեղասահորդ Ալինա Զագիտովան դարձել է Փհենչհան-2018-ի կանանց մենասահքի չեմպիոնը:
15-ամյա մարզուհին ազատ ծրագրից հետո հավաքել է 239,57 միավոր:
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել հայկական արմատներով ռուս գեղասահորդուի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան, ով շատ քիչ է զիջել Զագիտովային (238,26):
Երրորդ տեղը զբաղեցրել է Կանադայի ներկայացուցչուհի Կեյթլին Օսմոնդը (231.02):