Մեկնարկեց կառավարության հերթական նիստը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել Հայաստանում իրավիճակը`պայմանավորված կորոնավիրուսով:
Թորոսյանն ասաց. «Հուլիսի 1-ին կատարվել է է 2 100 թեստ, հաստատվել է 593 նոր դեպք, առողջացել են 473-ը, 6 մահվան դեպք է արձանագրվել: Ընդանուր թվերն այպիսին են Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը՝ 26 658, առողջացածներ՝ 15 036: Գնալու եմ տեսնելու Սպիտակի և Մարտունու բժշկական հաստտություններում ինչպես է իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը: Իհարկե կան մեկ-երկու տեղեր բոլոր վերակենդանացման բաժանմունքներով, և մենք կարողանում ենք դրանց հաշվին ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացներին տեղավորել։ Նրանց թիվն այսօր գումարային կազմում է մոտ 650 և նրանից 44 հոգի միացված են թոքերի արհեստական օդափոխման սարքերի։
Այս պահին տանը`9:00-ի դրությամբ, ունենք սպասող 11 հոգի, որից չորսը միջին ծանրության են և յոթը՝ միջին ծանրության: Մոտ 80 հոգի սպասում են տեղափոխման այնպիսի հիվանդանոցներ, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ: Այս առումով իրավիճակը հարաբերական կայուն է: Իսկ ընդհանուր կարծում եմ պետք է նույն կերպ շարունակենք, ևս մեկ հավելյալ ինֆորմացիա տամ, որ ապացուցողական բազան մեր կողմից որդեգրված կանոների պահպանման մասով օրեցօր շատանում է»,-ընդգծեց նախարար Թորոսյանը:
Հայկ Մագոյան