ՀՀ նախագահի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում եւ Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում գտնվող մշակութային արժեք ներկայացնող շենքում, որը ՀՀ վարչապետի նստավայրն է, կիրականացվեն ընթացիկ վերանորոգման աշխատանքներ:
Կառավարությունն ընդունեց որոշումներ, որոնցով նախատեսվում են վերաբաշխումներ՝ նշված աշխատանքներն իրականացնելու համար:
Ըստ հիմնավորման, 2019 թվականի պետական բյուջեով կառավարության շենքի վերանորոգման համար հատկացված միջոցներ չկան: Բայց անհրաժեշտ է 63 մլն 400 000 դրամ։
Բաղրամյան 26-ում նորոգման ծախսերը կազմում են 40 մլն դրամ, որն առաջարկվում է ուղղել համապատասխան հոդվածներին` «Այլ ծախսեր» հոդվածից նվազեցում կատարելու միջոցով: