«Երեկ՝ Աժ նիստի ժամանակ, Աժ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, թե ՕԵԿ խմբակցության անդամ Խաչիկ Հարությունյանը վայր է դնում իր մանդատը նոր աշխատանքի անցնելու առիթով։ «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ երկար ժամանակ է՝ ՕԵԿ–ում քննարկվել է Խ. Հարությունյանի հեռանալու հարցը, և արդեն հստակեցված է, թե ով է փոխարինելու նրան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Խ. Հարությունյանին կփոխարինի Աժ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի քրոջ փեսան՝ Լևոն Դոխոլյանը։ Տեղեկացանք նաև, որ Լ. Դոխոլյանը մոտ 2-3 տարի է, ինչ ՕԵԿ-ական է դարձել և այժմ աշխատում է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ»–ում։
Նա Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ է, ու շենգավիթցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ Լ Դոխոլյանին իր հարևանները ճանաչում են «Քույրիկ Լևոն» ածականով։ Երեկ «Ժողովուրդ»–ն Աժ-ում փորձեց ՕԵԿ փոխնախագահ, ԱԻ նախարար Արմեն Երիցյանից պարզել, թե ով է փոխարինելու Խ. Հարությունյանին, սակայն նա ասաց, թե այդ հարցը դեռ կուսակցությունում չի քննարկվել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։