տուն Քաղաքական Հայաստան 620000 մարդ ապրիլ ամսվա դրությամբ աշխատավարձ է ստացել. վարչապետ

620000 մարդ ապրիլ ամսվա դրությամբ աշխատավարձ է ստացել. վարչապետ

260
0
Նիկոլ Փաշինյան

Մեկնարկել է ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի արտահերթ նիստը:

Վարչապետ Փաշինյանը ներկայացնում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցը:

«2019 թ., ես սա շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ի հեճուկս համաշխարհային սննդամթերքի գների բարձրացման, ՀՀ-ում հոկտեմբերի դրությամբ արձանագրվել է սննդամթերքի գների անկում և դա միայն մի բանի շնորհիվ. մենաշնորհային իրավիճակը ՀՀ-ում հաղթահարված է: Նույնը վերաբերում է նաև բենզինի և դիզվառելիքի շուկային: Հիմա արդյունքների մասին. արդյոք կառավարությունն ունի ցուցանիշներ, որոնցով կարող ենք արձանագրել՝ ի վերջո ՀՀ-ում սոցիալական կոլապս, սոցիալական ճգնաժամ կա, թե ոչ: Ես հիմա ուզում եմ հրապարակել տվյալներ, որոնք, իմ կարծիքով, սենսացիոն են: 2020թ. 29-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է 620905 աշխատատեղ: Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ… 620 հազար մարդ ապրիլ ամսվա դրությամբ ստացել է աշխատավարձ»,- մասնավորապես նշեց Փաշինյանը: