տուն Հասարակություն Առողջապահություն Խոշոր հրդեհ Գեղարքունիքում․ 61-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է ԲԿ

Խոշոր հրդեհ Գեղարքունիքում․ 61-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է ԲԿ

256
0

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 15-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին:

Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 9 քմ), լամինատե հատակը (մոտ 3 քմ), բազմոցը՝ մասամբ, ինչպես նաեւ մուտքի եւ խոհանոցի դռները:

61-ամյա տանտիրուհին մինչև փրկարարների դեպքի վայր հասնելը՝ այրվածքներով հոսպիտալացվել է։ Մարտունու ԲԿ տեղեկությամբ՝ տուժածի վիճակը գնահատվել է բավարար։