տուն Մամուլ «Հայկական Ժամանակ». Պուտինը խուսափում Է Հայաստան այցելել, նա չի ներում ՀՀ իշխանությունների...

«Հայկական Ժամանակ». Պուտինը խուսափում Է Հայաստան այցելել, նա չի ներում ՀՀ իշխանությունների եվրոպական «տժժիկները»

166
0

հժամ«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը «Հժ»–ին հայտնել է, թե իրեն չի թվում, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինը կմասնակցի Իսակովի պողոտայի ճանապարհային հանգույցի հարևանությամբ կառուցվող ռուսական եկեղեցու բացմանը։
Սույն եկեղեցին կառուցվում է Արա Աբրահամյանի հովանավորությամբ, որի բացումը, ըստ վերջինիս, տեղի Է ունենալու եկող տարվա հոկտեմբերին՝ Հայերի Համաշխարհային միության համաժողովի օրերին։ Անցյալ շաբաթ Էլ ՌԴ նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական եկեղեցու բացմանը։ Ընդհանրապես Պուտինը արդեն երկար ժամանակ Է խուսափում Է Հայաստան այցելել, թեպետ անցյալ ամիս հաջողությամբ մեկնեց Բաքու։ Նախօրեին Էլ Սոչիում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ նա խուսափեց հանդիպել Սերժ Սարգպանի հետ թեպետ հանդիպումներ ունեցավ Ղրղըզստանի և Բելառուսի նախագահների հետ։ Վ.Պուտինը, այսպիսով, ընդամենը չի ներում ՀՀ իշխանությունների վերջին տարիների եվրոպական «տժժիկները»,– գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here