տուն Քաղաքական 600 միլիոն դրամը բարձր գին է, բայց ստիպված ենք վճարել․ Թունյան

600 միլիոն դրամը բարձր գին է, բայց ստիպված ենք վճարել․ Թունյան

190
0

Եթե մենք համարում ենք, որ այդ խնդիրը պետք է անցնցում լուծվի, ՀՀ ապագային միտված այս քայլի համար 600 միլիոնն այդքան էլ մեծ գումար չէ: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու արդեն ընդունված օրինագծին։

«Այո, 600 միլիոն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց մենք ստիպված ենք այդ բարձր գինը վճարել»,- ասաց նա: