տուն Լուրեր 60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են

60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են

124
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի հաշվետվության ներկայացման ժամանակ, դիմելով պալատի նախագահ Լևոն Յոլյանին, հետաքրքրվեց՝ որքա՞ն գումար են ծախսել հաշվետվությունների՝ պատգամավորներին բաժանված տպագիր տարբերակներից յուրաքանչյուրի վրա:

«60 էջանոց գիրք եք տվել, որի ուղիղ կեսը դատարկ էջեր են: Սա արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Կարող է՝ ասեք «10 դրամ է մի էջը», բայց 60 էջ՝ 600 դրամ, 132 պատգամավոր, մի ուսուցչի աշխատավարձ: 14 տառատեսակով եք գրել, կարող էիք գրել 20 -ով, լիներ 120 էջ: Չե՞ք կարծում, որ վեթինգը պետք է սկսեք Ձեր հանձնաժողովից»,- հարց ուղղեց նա:

Յոլյանը նշեց, թե կատարվել է միայն թղթի և քարթրիջի ծախս, իրենք գնում չեն իրականացրել, ունեն համապատասխան սարքավորում, թուղթը դրել են, գիրքը կազմել:

Գաբրիելյանը նշեց, որ պատգամավորները դեմ չեն լինի էլեկտրոնային տարբերակով ստանալ հաշվետվությունը:

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը միջամտեց՝ նշելով, որ խոսքը միայն այս օրինակին չի վերաբերում, այլ ընդհանուր տրամաբանությանը: