Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում մեկնարկել է արտահերթ նիստը: Օրակարգում է Քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ արտակարգ դրության պայմաններում չի կարելի մարդկանց ուղարկել դատարանների դռները:
Մարուքյանն ընդգծեց, որ 60-ն անց մարդկանց կանչում են աշխատանքի.
«Պետությունն ինչ-որ ցուցում ունի՞, ինչ-որ իրավական բան կա՞, որ մարդն ասի` ես խոցելի խմբում եմ, չեմ գալիս աշխատանքի, և իմ աշխատավարձն էլ տվեք»: