Ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը 6 տարվա դադարից հետո կրկին ավիաչվերթներ կիրականացնի Մոսկվայից Թբիլիսի, և հակառակը։
Ավելի վաղ Ռուսաստանի քաղավիացիայի վարչությունը Վրաստանի ԱԳՆ-ին տեղեկացրել է նման լիցենզիայի վերականգման մասին։
Առաջին չվերթը կայացել է այս գիշեր։
Հիշեցնենք, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվել էր 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո, երբ վերացվել էին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։