տուն Հասարակություն 6 եւ ավելի երեխա ունեցողները ֆինանսական աջակցություն կստանան

6 եւ ավելի երեխա ունեցողները ֆինանսական աջակցություն կստանան

270
0

Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց 6 և ավելի երեխա ունեցող և «Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների համար ամսական ֆինանսական աջակցության տեսակ, որն ավելի կընդգծի նրանց ունեցած ավանդը ժողովրդագրական իրավիճակի բարելավման և առաջընթացի գործում:

Որոշումը կառավարության նիստում ներկայացրեց  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

«Ծնողական փառքի» մեդալով պարգևատրված ծնողների (ընտանիքների) թիվը ինն է: Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտության: Օրենքի նախագծի ընդունումից հետո տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 4 մլն 320 հազ. դրամ: